Ատամների ճիշտ սպիտակեցում
Ուշադրության կենտրոնումՄարդիկ միլիոնավոր գումարներ են վատնում, որպեսզի ձյունաճերմակ ատամներ ունենան: Բայց արդյո՞ք ատամների սպիտակեցումը անվտանգ է ատամների համար: Ի՞նչ է իրենից ներկայացնում ատամների սպիտակեցումը:
Ատամների սպիտակեցումն իր մեջ ներառում է ատամների խորը մաքրում՝ դարձնելով ատամներն ավելի սպիտակ և փայլուն: Ատամների սպիտակեցման միջոցով ատամներն ամբողջովին չեն կարող սպիտակել, փոխարենը կարող են ատամի բնական գույնից մի քանի երանգ սպիտակել: Ատամների սպիտակեցումը ստոմատոլոգիական մի ձև է,որն իրականացվում է միայն ատամնաբույժի կողմից, կամ այլ ատամնաբույժ մաստագետի(ատամնաբույժ-հիգիենիստ, ատամնաբույժ-թերապևտ)՝ ատամնաբույժի նշանակած դեղատոմսի օգնությամբ:
Որոշ գեղեցկության սրահներ առաջարկում են ատամների սպիտակեցման ծառայություններ, ինչն անօրինական է համարվում, եթե բացակայում է ատամնաբույժի մասնագիտական ներկայությունը: Խորհուրդ է տրվում զերծ մնալ նման ծառայություններից և անհրաժեշտության դեպքում դիմել միայն ատամնաբույժի: Տնային պայմաններում կամ գեղեցկության սրահներում իրականացվող ատամների սպիտակեցումը կարող են վնասել ձեր ատամները:
Անի Գևորգյան