15-ամյա աղջիկը ցած է նետվել տանիքից եւ ողջ մնացել . Նրա վիճակը ծանր է
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 27-ին, ժամը 14:21-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 107 հասցեում գտնվող 5 հարկանի շենքի տանիքից քաղաքացի է փորձում ինքնասպանություն գործել՝ նետվելով ցած:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
15-ամյա Վ. Հ.-ն իրեն ցած է նետել տանիքից, որից հետո շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Վաղարշապատի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: