«Analitik.am»-ի տնօրեն Անի Հովհաննիսյանը դատապարտվեց 1.5 տարվա ազատազրկման
ՀասարակությունԱյսօր՝ հուլիսի 25-ին , Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանին դատապարտեց 1 տարի 6 ամսվա ազատազրկման: Դատարանը Անի Հովհաննիսյանին մեղավոր ճանաչեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի և նրա կնոջ մասին արատավորող տեղեկություններ չտարածելու սպառնալիքով նրանից գումար շորթելու մասով:
Հիշեցնենք, որ «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանն անազատության մեջ կմնա միայն 3 ամիս, քանի որ նա արդեն 1 տարի և 3 ամիս գտնվում է անազատության մեջ: Հիշեցնենք, որ Անի Հովհաննիսյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասով :