Հրաչյա Հարությունյանին պրոֆիլակտիկ էլեկտրասրտագրության մոնիթորինգ կանեն. ՔԿՎ
ՀասարակությունԱրդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող, ՌԴ-ում ավտովթարի գործով դատապարտված եւ Հայաստան տեղափոխված Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը բավարար է գնահատվում: Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, այս մասին հայտնեցին Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից :
«Հրաչյա Հարությունյանի վիճակը բավարար է գնահատվում, նա բողոքներ չունի,իրեն լավ է զգում: Մոտ օրերս բժիշկները նաեւ պրոֆիլակտիկ էլեկտրասրտագրության մոնիթորինգ կանեն»,- նշեցին ՔԿՎ-ից :
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել: 2013 թվականի հուլիսին Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի մերձակայքում բեռնատարով բախվել էր ուղեւորատար ավտոբուսին, ինչի հետեւանքով 18 մարդ էր զոհվել, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել: Նա հուլիսի 20-ին տեղափոխվել էր Հայաստան :