Սեռական ցանկությունը (կախվածությունը) որևէ կապ չունի հոգեկան հիվանդության հետ
Ուշադրության կենտրոնումԿալիֆոռնիայի համալսարանի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ մարդիկ, ովքեր տառապում են սեքսուալ կախվածությամբ, ուղղակի բարձր լիբիդո ունեն, և սեքսուալությունը ոչ մի կերպ չի պատկանում հոգեկան խանգարումների թվին:
Գիտնականները հատուկ ուսումնասիրության են ենթարկել ուղեղի արձագանքը այն պահին, երբ կախվածություն ունեցող մարդկանց ցույց են տվել էրոտիկ լուսանկարներ: Արդյունքներն ապացուցել են, որ սեքսուալ ցանկությունը միանգամային ինքնաբերաբար է առաջանում և ուղեղի արձագանքը կապված չէ գերսեքսուալության հետ:
Ուսումնասիրությանը մասնակցել են 13 կին և 39 տղամարդ: Գիտնականները փորձել են պարզել Р300 պոտենցիալը, որը արտաքին գրգռիչի նկատմամբ ուղեղի էլեկտրական արձագանքն է: Սակայն ուղեղի արձագանքը գերսեքսուալության երեք պարամետրերով հնարավոր չի եղել կանխագուշակել, այլ հենվել է միայն սեռական ցանկության վրա: Այսինքն սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ գերսեքսուալությունը իրենից ոչինչ չի ներկայացնում, քան ուղղակի բարձր լիբիդո:
Անի Գևորգյան