Հայաստան է այցելում Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարարը
Ուշադրության կենտրոնումՀայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով եռօրյա պաշտոնական այցով հուլիսի 25-27-ին Հայաստան է այցելելու Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիին կընդունեն ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ու վարչապետ Կարեն Կարապետյանը։
Հուլիսի 25-ին տեղի կունենան արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի բանակցությունները։
Ցախի Հանեգբիին հանդիպումներ կունենա ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաեւ գյուղատնտեսության նախարարների հետ:
Այցի շրջանակներում Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: