Օդանավակայանից բերման է ենթարկվել երեք հոգու դանակահարության մեջ կասկածվողը
Հասարակություն«Զվարթնոց» օդանավակայանից երեկ՝ հուլիսի 21-ին բերման է ենթարկվել երեք հոգու դանակահարության մեջ կասկածվող անձը: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ 24-ամյա երիտասարդը նախօրեին Երեւանի Աճառյան փողոցում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցներից է:
Ծեծկռտուքի ժամանակ երեք տղամարդ դանակի հարվածներ են ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Նախնական տեղեկությունների համաձայն՝ բոլորին դանակահարել է 24-ամյա տղամարդը, ով դեպքից հետո փորձել է հեռանալ երկրից:
Ոստիկանության լրատվականից տեղեկացանք, որ նա ձերբակալվել է, կատարվում է քննություն :