Խոշոր վթար Սյունիքում. «Ֆորդ Տրանզիտը» բախվել բարդիներին եւ շրջվել. 18-ամյա աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է (ֆոտո)
ՀասարակությունՍյունիքի մարզում, հուլիսի 21-ին խոշոր ավտովթար է տեղի ունցել. ժամը 18:30-ի սահմաններում 44-ամյա Մերուժան Մ.-ն իր վարած Ford tranzit մակնիշի 35 FP 291 համարանիշի ավտոմեքենայով Սիսիան քաղաքի Իսրայելյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել բարդիներին եւ կողաշրջվել:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով ավտոմեքենայի ուղեւորուհի 18-ամյա Շուշան Ա.-ն ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն:
Աղբյուրի տեղեկություններով, վիրավոր Շուշան Ա.-ն Սիսիանի բժշկական կենտրոնից տեղափոխվել է տեղի զինվորական հոսպիտալ: