«Արմենիա» ԲԿ-ում 35-36 շաբաթական հղի կին է մահացել
Ուշադրության կենտրոնումՀուլիսի 5-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում 35-36 շաբաթական հղի կին է մահացել: Այս տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:
Նրա տեղեկացմամբ՝ հղի կինը ծնվել էր 1981 թվականին:
«Նա հիվանդանոց է բերվել արդեն կոմայի մեջ, ինչ անհրաժեշտ է արվել է, բայց մահացել է: Այլ մանրամասներ չեմ կարող ասել, քանի որ այն և մեր դաշտում չէ, և փաստաթղթերն են առգրավված»,- նշեց Հայթայանը:
Անահիտ Հայթայանի խոսքով՝ դատաբժկական փորձաքննություն է նշանակվել: