Մեխիկոյում փոխհրաձգության հետեւանքով 8 մարդ է զոհվել
Ուշադրության կենտրոնումՄեխիկոյում սպանվել է նարկոկարտելի ղեկավարն ու խմբավորման եւս 7 անդամ: AP-ի փոխանցմամբ՝ անվտանգության ուժերի եւ հանցավոր խմբավորման անդամների միջեւ փոխհրաձգությունը տեղի է ունեցել Մեքսիկայի մայրաքաղաքի հարավում:
Գործողությանը մասնակցել է նաեւ երկրի ՌԾՈՒ-ն: Փոխհրաձգության հետեւանքով 8 մարդ է զոհվել, այդ թվում՝ Թլահուակ եւ Իզտապալապա շրջաններում գործող նարկոկարտելի առաջնորդ Ֆելիպե դե Խեսուսը: 16 մարդ ձերբակալվել է: