Սյունիքում բախվել են «Օպել»-ն ու «ՎԱԶ 2103»-ը. վիրավորների մեջ է դպրոցի ուսուցչուհին (ֆոտո)
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 20-ին, ժամը 16:19-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գորիս-Ստեփանակերտ Մ-12 ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «Opel» մակնիշի 81 SO 881 պետհամարանիշի (վարորդ 29-ամյա Ֆելիսք Օ.) եւ «ՎԱԶ 2103» մակնիշի 52 SL 306 պետհամարանիշի (վարորդ 76-ամյա Սերյոժա Հ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարաների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ 2103» մակնիշի ավտոմեքենաի վարորդ՝ Սերյոժա Հ.-ն եւ ուղեւոր՝ 49-ամյա Անուշիկ Բ.-ն հոսպիտալացվել են Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարաները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, նախնական տեղեկություններով, վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով վազանց կատարելու ժամանակ բախվել է շրջադարձ կատարող Սերյոժա Հ.-ի ավտոմեքենային։ Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Անուշիկ Բ.-ն աշխատում է Քարաշեն գյուղի հիմնական դպրոցում՝ որպես ուսուցչուհի։