Անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելու արգելքը տարածվում է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա․Մնացական Բիչախչյան
ՀասարակությունՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը Facebook-յան իր էջում գրառում է կատարել առ այն, որ անձնագրի վավերականության ժամկետը չերկարաձգման օրենքի նախագիծը չի վերաբերում մինչ այդ երկարաձգված քաղաքացիների անձնագրերին։
«ՀՀ կառավարության կողմից 2017թ. հուլիսի 20-ին ընդունվել է որոշում, համաձայն որի այն ուժի մեջ մտնելուց հետո այլևս չեն երկարաձգվելու հին նմուշի, այսինք ոչ բիոմետրիկ անձնագրերի վավերականության ժամկետները: Տեղեկացնում ենք, որ անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելու արգելքը տարածվում է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա: Եթե անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգվել է մինչ որոշումն ուժի մեջ մտնելը, այդ փաստաթղթերը համարվում են վավեր մինչև անձնագրում ժամկետի երկարաձգման կնիքի վրա նշված ամսաթվի ավարտը»,- նշված է գրառման մեջ