Ողբերգական ելքով վթար Շիրակում. 1 հոգի մահացել է, 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց (ֆոտո)
ՀասարակությունՇիրակի մարզում այսօր՝ հուլիսի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12։40-ի սահմանում Շիրակ գյուղի մոտ բախվել են Opel մակնիշի 34 CV 840 համարանիշի եւ Mercedes մակնիշի 77 NT 477 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 1 հոգի տեղում մահացել է, 6 հոգի, որից 4-ը երեխաներ են, իսկ 2-ն էլ ավտոմեքենաների վարորդները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։