Կարեն Կարապետյանը նոր նշանակում է արել
ՔաղաքականությունՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա՝ հուլիսի 20-ի որոշմամբ՝ Վարազդատ Կարապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ։
Վարչապետի համապատասխան որոշման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Վարազդատ Կարապետյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ»: