Երեւանում «ԳԱԶել»-ը, այնուհետեւ վարորդը ընկել են փոսը.տուժածի վիճակը ծանր է
Ուշադրության կենտրոնումՀայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 19-ին, ժամը 21:01-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասում՝ Ներքին զորքերի ավտոճանապարհին, ավտոմեքենան արգելափակվել է փոսի մեջ, վարորդն ավտոմեքենայից դուրս է եկել եւ նույնպես ընկել փոսը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԳԱԶել» մակնիշի 1704S պետհամարանիշով ավտոմեքենան առջեւի անիվներով արգելափակվել է փոսի մեջ: Վարորդն ավտոմեքենան զննելիս նույնպես ընկել է փոսը (մոտ 1 մ): Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել փոսից:
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: