Գողացված քարտով գումար է կանխիկացվել. ՀՀ ոստիկանություն
Ուշադրության կենտրոնումՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները բացահայտել են երթուղայինում քաղաքացու պայուսակից գողության դեպք: Գողացել էին դրամապանակը, որի մեջ եղել էր փող ու բանկային քարտեր: Ոստիկանները գողություն կատարած անձին շուտով հայտնաբերեցին, բայց տուժած կնոջ քարտից դրամ կանխիկացրած անձի ինքնությունը դեռևս պարզված չէ: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք են բերվել Տիգրան Մեծ փողոցում գտնված բանկոմատի կողքի տեսանկարահանող սարքի տեսագրությունները:
Ոստիկանությունը կոչ է անում տեսանյութում երևացող քաղաքացուն ճանաչող անձանց դիմել ոստիկանության մոտակա բաժին: Ոստիկանությունը երաշխավորում է նաև տեղեկությունը տրամադրող անձի ինքնության գաղտնիությունը: