Վերջին շաբաթների ընթացքում մենք հնարավորինս օպերատիվ կերպով քայլեր էինք ձեռնարկում Երևան քաղաքում ավտոկայանատեղիների վճարի համար
BlogԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Վերջին շաբաթների ընթացքում մենք հնարավորինս օպերատիվ կերպով քայլեր էինք ձեռնարկում Երևան քաղաքում ավտոկայանատեղիների վճարի համար SMS հաղորդագրության միջոցով գանձվող գումարի մեջ միջնորդավճաներ չներառելու և մեր համաքաղաքացիների համար լրացուցիչ ֆինանսական անհարմարություն չստեղծելու համար։ Հետամուտ եղանք խնդրի կարգավորման ուղղությամբ քննարկումներ նախաձեռնել մեր բջջային օպերատորների հետ՝ փոխգործակցության միջոցով հնարավոր լուծումներ գտնելու համար։
Ուրախ ենք արձանագրել, որ կողմերի պատրաստակամության շնորհիվ հնարավոր եղավ արդյունավետ լուծում գտնել, ստեղծել հատուկ ձևաչափ, որը թույլ է տալիս պահպանել ավտոկայանատեղի վճարի համար SMS հաղորդագրության գանձման տեսակը և ս. թ. օգոստոսի 1-ից վճարել այն առանց միջնորդավճարի ու ԱԱՀ-ի՝ սահմանելով բացառապես SMS ծառայության համար 2 (երկու) ՀՀ դրամ արտոնյալ վճար։
Միաժամանակ հորդորում եմ մեր վարորդներին օգտվել վճարային տերմինալներից՝ հաշվի առնելով նաև, որ մենք պատրաստվում ենք առաջիկայում դրանց թիվն ավելացնել և հասանելի դարձնել քաղաքի բոլոր հատվածներում։