Ո՞ր դեպքերում տղամարդը չի հարգում կնոջը. ստուգեք ինքներդ
LifeԱմուսինների կամ սիրահարների կյանքում միշտ լինում են դեպքեր, որոնք կնոջը ստիպում են մտածել, որ տղամարդը չի հարգում իրեն: Երբեմն, իրադրությունը հնարավոր է լինում շտկել, երբեմն էլ տղամարդն անցնում է թույլատրելիի սահմանագիծը: Ահա մի քանի օրինակներ, որոնցից կարելի է եզրակացնել, որ տղամարդը անհարգալից վերաբերմունք է դրսևորում իր կողքին գտնվող կնոջ նկատմամբ.
Եթե տղամարդը սոցցանցում ակտիվ երկխոսություն է ծավալում այլ կանանց հետ և հերքում է դա, նույնիսկ երբ «բռնվում է», նշանակում է՝ կարող է նաև դավաճանել
Եթե տղամարդը չի հարգում կնոջ աշխատանքը, նախասիրությունները, նշանակում է՝ նրան երբեք լուրջ չի ընդունել
Եթե տղամարդը իր անհաջողությունների մեջ մեղադրում է կնոջը, նշանակում է՝ այնքան հասուն չէ, որպեսզի պատասխանատվություն կրի իր արարքների համար
Եթե տղամարդը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում կնոջ ընկերների կամ հարազատների նկատմամբ, հարաբերություններում լարվածություն է ստեղծվում, ինչը միշտ կխանգարի նրանց
Եթե տղամարդը օտար մեկին ցույց է տալիս կնոջ մերկ լուսանկարները, նշանակում է՝ նա չի հարգում ո՛չ իրեն, ո՛չ իր կնոջը, ոչ էլ իրենց հարաբերությունները
Եթե տղամարդը խաբում է նույնիսկ մանր հարցերում, նշանակում է՝ ավելի լուրջ հարցերում ունակ չէ ճիշտ որոշումներ կայացնել
Եթե տղամարդը չի վստահում կնոջը, կարդում է նրա հաղորդագրությունները, փորձում է վերահսկել նրա յուրաքանչյուր քայլը, նշանակում է՝ ունակ չէ առողջ հարաբերություններ ստեղծել
Եթե տղամարդը, թեկուզ կատակով, նվաստացնում է կնոջը ուրիշների մոտ, նշանակում է ՝ հարգանքի մասին խոսելն ավելորդ է