Աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 3 մարմնամարզիկ
ՀասարակությունՀայաստանի հավաքականի մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը եւ Հարություն Մերդինյանը հոկտեմբերի 2-ից 8-ը հանդես կգան Կանադայի Մոնրեալ քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությունում:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը հայտնել է, որ նշված երեք մարզիկները մինչեւ այդ կմեկնեն Փարիզ, որտեղ սեպտեմբերի 16-17-ը կանցկացվի աշխարհի գավաթի խաղարկության փուլը, այնուհետեւ Ֆրանսիայի եւ Չինաստանի թիմերի հետ համատեղ հավաք կանցկացնեն:
«Խոշոր միջազգային մեկնարկներից նշեմ եւս երկուսը: Ժորա Սմբատյանը հուլիսի 22-ից 30-ը Գյոռ քաղաքում կմասնակցի Եվրոպական ամառային օլիմպիական փառատոնին: Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը եւ Արմեն Պետրոսյանը Հայաստանը կներկայացնեն օգոստոսի 19-ից 30-ը Թայվանի մայրաքաղաք Թայբեյում կայանալիք ամառային ունիվերսիադայում»,- Հակոբ Սերոբյանի խոսքը մեջբերում է ՀԱՕԿ-ի կայքը: