Առօրեական հեքիաթ. տարեց բրազիլուհին նմանակում է սիրված մուլտֆիլմների կերպարներին (լուսանկարներ)
PhotoԲրազիլիայի Մանաուս քաղաքի բնակչուհի Սոլանժը (Solange) յուրահատուկ հոբբի ունի. կինը նմանակում է սիրված մուլտֆիլմների կերպարներին, ինչի շնորհիվ հայտնվել է համացանցի օգտատերերի ուշադրության կենտրոնում:
Bored Panda-ն գրում է, որ Սոլանժը համացանցում պատվիրում է հագուստի առանձին տարրեր և ինքնուրույն համադրում դրանք՝ ստեղծելով անկրկների կոստյումներ:
«Ընկերներիցս մեկն ասաց, որ համարձակությունս չի հերիքի, սակայն ես կերպար ընտրեցի և կոստյում պատրաստեցի՝ առանց որևէ բառ ասելու», - պատմել է կինը:
Սոլանժի խոսքով՝ ինքը շատ է սիրում մասնակցել թեմատիկ միջոցառումների, որտեղ հանդիպում է իր հետաքրքրությունները կիսող մարդկանց:
«Կցանկանայի ավելի շատ միջոցառումների մասնակցել, սակայն դրա համար մեծ գումարներ են անհրաժեշտ», - հավելել է նա:
Կնոջ համար անսպասելի է եղել երիտասարդների արձագանքն իր արտասովոր նախասիրությանը: Նրա խոսքով՝ միջոցառումների ժամանակ ինքը նոր ընկերներ է ձեռք բերել:
«Ես կարող եմ մի աշխարհ մտնել, որտեղ հնարավոր է իրականացնել ֆանտազիաները և որտեղ ամեն ինչ հնարավոր է», - խոստովանել է նա: