Եգիպտոսցի վարսահարդարը հաճախորդների մազերը կտրում է մուրճով ու դանակով (տեսանյութ)
LifeՔսանհինգամյա եգիպտոսցի Ահմեդ Աբու Աինայնը մշակել է հաճախորդների մազերի հարդարման նոր տեխնիկա, որը ենթադրում է մուրճի ու դանակի օգտագործում։
Ինչպես նշում է Al Arabiya-ն, երիտասարդն ունի վարսահարդարման սրահ, որտեղ սպասարկում է մեծ թվով հաճախորդների։
Աինայնը պատմել է, որ հաճախորդների մազերը կտրելիս սրաշեղբ դանակը, որն արտաքուստ նման է սեպի, դնում է մազերի ծայրերին մոտ ու մուրճով այնպես հարվածում, որպեսզի ավելորդ հատվածները կտրվեն՝ առանց հաճախորդի գլուխը վնասելու։
Վարսահարդարը պատմել է, որ այս մեթոդն ընտրում են միայն ամենահամարձակները՝ հիմնականում երիտասարդները։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։