ԵԱՀԿ-ն նոր գլխավոր քարտուղար ունի
ՔաղաքականությունԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղար է նշանակվել ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախկին դեսպան Թոմաս Գերմինգերը։ Այս մասին ասվում է կազմակերպության կայքում։
ԵԱՀԿ նախարարների խորհուրդը նախկին գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին նշանակել է ազգային փոքրամասնությունների գործերով գերագույն հանձնակատար։ Արլեմ Դեզիրը լրատվամիջոցների ազատության հարցերի ներկայացուցիչ է նշանակված, իսկ ԱԳՆ նախկին ղեկավար Ինգիբյորգ Գիսլադոթիրը ԵԱՀԿ ժողովրդավարական կառույցների եւ մարդու իրավունքների գրասենյակի տնօրենի պաշտոնը կզբաղեցնի ։