Հարգանքի տուրք ՊՊԾ գնդում․ ովքեր են ներկա եղել (լուսանկարներ)
ՀասարակությունՈստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները, պատգամավորներ, հասարարական գործիչները Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում հարգանքի տուրք են մատուցել նախորդ տարի Սասնա Ծռեր զինված խմբավորման անդամների կողմից սպանված երեք ոստիկանների հիշատակին: ՊՊԾ գնդի տարածքում բացվել է հուշակոթող, իսկ դիմացը՝ քաղաքացիները, ոստիկանության աշխատակիցները ծաղիկներ են դրել, եւ մոմեր վառել:
Միջոցառմանը ներկա են եղել նաեւ մահացած ոստիկանների հարազատները, իսկ իրավապահ համակարգի մյուս ներկայացուցիչները Խորենացի փողոցից երթով շարժվել են դեպի ՊՊԾ գունդ:
Ի դեպ գնդի տարածք լրատվամիջոցների մուտքը արգելված էր: Հիմնական արարողությունից հետո ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նույնպես ծաղիկներ է դրել սպանված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշակոթողի առաջ: Գասպարյանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին:
Armday.am-ը ներկայացնում է ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած միջոցառումը՝ լուսանկարներով: