Օձը խայթել է 9-ամյա տղային , նրա կյանքին վտանգ չի սպառնում
ՀասարակությունՏավուշի մարզի Բարեկամավան գյուղում օձը խայթել է 9-ամյա տղայի ոտնաթաթը: Նրան տեղափոխել են հիվանդանոց: Նոյեմբերյանի հիվանդանոցից NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են, որ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում, նրա առողջական վիճակը լավ է:
«Վիճակը բավարար է, ճնշումը, ինքնազգացողությունը լավ է, վերքի շրջանում արյունազեղում չկա, դինամիկ տվյալները կայուն են»,-հայտնել են հիվանդանոցից: