Պայթուցիկ նյութերի գործով կա բերման ենթարկված. նրան գտել են Օհանավան գյուղից
Ուշադրության կենտրոնումՈստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 15-ին, ժամը 9.50-ին, Արագածոտնի մարզի Օհանավան գյուղից բերման է ենթարկվել 49-ամյա Արթուր Ա.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հուլիսի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի մեղադրանքով: