Գուցե իմ ստացած դաստիարակությունն է պատճառը, որ հրաժարվում եմ բաց տեսարաններում նկարահանվել.ՏԵՍԵՔ թե Ո՞Վ Է ՆԱ

«Փոխնակ մայրը» հեռուստասերիալից հետո դերասանուհի Եվա Բաղդասարայնն այս շրջանում վայելում է սպասված հանգիստը եւ սպասում է ցանկալի առաջարկների: Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին նշեց, որ հեռուստասերիալի ավարտից հետո հասցրել է մի քանի առաջարկներ ստանալ, բայց հրաժարվել է.


«Շուրջ 9 ամիս առավոտից մինչեւ երեկո աշխատելուց հետո հիմա վայելում եմ հանգիստս: Թեեւ պետք է նշեմ նաեւ, որ արդեն իսկ երկու առաջարկ եմ ստացել, բայց ստիպված եղա մերժել, քանի որ մեկը երկրորդական դեր էր, որը ես չեմ ուզում, իսկ մյուսում պետք է բաց տեսարաններ ունենայի, ինչը երբեք չեմ անի: Ինձ համար շատ կարեւոր է կեպարը, որով պետք է ներկայնամ հանրությանը: Հիմա կսպասեմ լավ առաջարկների, որի ընթացքում էլ ավելի լավ կհանգստանամ եւ շատ ժամանակ կտրամադրեմ ընտանիքիս եւ ընկերոջս», - նշեց Եվան ու հավելեց.


«Վերջին 9 ամիսնրի ընթացքում ընկերոջս հետ շատ քիչ ժամանակ եմ անցկացրել, քանի որ ծանրաբեռնված աշխատանքից հետո անընդհատ հոգնած էի լինում, բացի այդ, ժամանակ էլ չէի լինում: Այնպես որ, հիմա ավելի շատ կլինենք միասին»:


Մեր նկատառմանը, թե բաց տեսարաններում նկարահանվելուց հրաժարվելու պատճառը սեփական համոզմունքներն են, թե ընտանիքի, ընկերոջ պահանջը, Եվան նկատեց.
«Իհարկե, ինքս հասկանում եմ, որ դերասանի մասնագիտության մեջ մտնում է նկարահանվել յուրաքանչյուր տեսարանում: Բայց իմ պարագայում դա միակ բանն է, որ չեմ ընդունում: Գուցե իմ ստացած դաստիարակությունն է պատճառը, որ հրաժարվում եմ բաց տեսարաններում նկարահանվել: Ի դեպ, երբ ընտրեցի այս մասնագիտությունը, ծնողներս հենց սկզբից էլ դեմ էին, որ համարձակ կերպարներով հանդես գամ, ես էլ խոստացա, որ նման իրավիճակներում ինձ չեն տեսնի: Ինչ վերաբերվում է ընկերոջս հայացքներին, իհարկե, նա էլ այդ ամենին դեմ կլինի, քանի որ այդ առումով խիստ է»:
Դերասանուհու համար շատ կարեւոր է, որ գլխավոր կերպարներում հանդես գա.
«Չեմ ուզում փոքր դերեր խաղամ, ուզում եմ գլխավոր կերպարներ լինեն: Իհարկե, ընդունում եմ հայտնի խոսքը, որ փոքր դերեր չկան, կան փոքր դերասաններ, բայց ինձ հաճելի է ակտիվ լինել ու անընդհատ խաղալ, այլ ոչ թե մի նախագծի մեջ մի քանի անգամ միայն հանդես գալ», - նկատեց նա:


Խոսելով «Փոխնակ մայրը» հեռուստասերիալում իր կերտած բացասական հերոսուհու մասին՝ Եվան նշեց, որ հանրության կողմից իրեն իր հերոսուհու հետ նույնացնելու խնդրի առաջ չի կանգնել.


«Հետաքրքիրն այնն է, որ բացասական հերոսուհիս այնքան էլ մեծ ազդեցություն չի ունեցել ինձ վրա: Պատահել է, որ մարդիկ ինձ խանությում տեսնում էին ու ասում, թե ինչու եմ վատ դեր խաղում, երբ այդքան անուշիկ արտաքին ունեմ: Շատերից եմ գովասանքի խոսքեր լսել, ըստ որի, կարողացել եմ բացասական հերոսուհու մարմնավորել այնպես, որ մարդիկ հավատան: Միաժամանակ, անկեղծորեն պետք է նշեմ նաեւ, որ մի քանի դեպքեր եղել են, երբ մեծահասակներն ասել են՝ «Թաղեմ քեզ, ինչի խեղճ կնոջը սպանեցիր»: Ի դեպ՝ սիրում եմ բացասական դերեր կերտել, քանի որ դրա մեջ շատ գույներ կան, իսկ դրական կերպարներ, թերեւս, բոլորն էլ կարող են կերտել: Թեեւ պետք է նկատեմ նաեւ, որ «Փոխանկ մայր» -ում բավականին մեծ հոգեբանական ճնշումների եմ ենթարկվել, երբ պետք է կերտեի մեկին, ով այնքան չար էր, որ պատրաստ եղավ անգամ մարդ սպանել», - նշեց նա:

Ի դեպ՝ եվա Բաղդասարայնը վերջնականապես հրաժարվել է մոդելային կարիերայից.

«Հասկացա, որ Հայաստանում մոդելինգ շատ ցածր մակարդակում է: Ես ընտրություն պետք է անեի դերասանության եւ մոդելինգի միջեւ եւ ընտրեցի արվեստի ուղին», - հավելեց նա:
Զրույցի վերջում փորձեցինք տեղեկություններ իմանալ նաեւ Եվայի անձնական կյանքից, բայց դերասանուհին հրաժարվեց մանրամասներ հայտնել.


«Չեմ սիրում, երբ աղջիկներն ընկեության ընթացքում լուսանկարներ են հրապարակում, անդադար խոսում են իրենց սիրելիների մասին: Երբ կամուսնանամ, այդ ժամանակ էլ ավելի մանրամասն կխոսեմ սիրելիիս մասին», - նշեց նա, իսկ մեր նկատառմանը, թե ե՞րբ են նախատեսում օրինականացնել հարաբերությունները, պատասխանեց.

«Դեռ հստակ չգիտենք: Այդ հարցը թողել ենք Աստծո կամեցողությանը: Հիմա ավելի թեթեւ գրաֆիկ ունեմ, գուցե եւ սկսենք մտածել այդ ուղղությամբ»:


 Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

loading...
Վիճաբանություն Գյումրիում՝ սանրվածքը ծաղրելու պատճառով Համացանցում է հայտնվել Լիլուի անցյալի սկադալային լուսանկարները «Ես բաց ամուսնությամբ եմ ապրում. ահա, թե ինչպես է անցնում իմ սովորական շաբաթը» Ահա թե ինչ չափի կրծքեր են դուր գալիս տղամարդկանց ամենից շատ Արցախում հակատանկային ականի վրա «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենա է պայթել Երեւանում տատիկի գրկից 2-ամյա երեխան 2-րդ հարկից ընկել է. վիճակը ծանր է, ունի կոտրվածքներ Մարզպետի խորհրդականի սպանության գործով ձերբակալվածները երկուսն են. ուշագրավ մանրամասներ են հայտնի (ֆոտո) Օրվա կադր. Ծիծաղից կթուլանաք, երբ տեսնեք, թե ինչ համարձակ քայլի դիմեց բժշկուհին կամակոր հաճախորդին հանգստացնելու համար. ՖՈՏՈ Գաղտնիքներ, որ աղջիկներին դարձնում է առավել գրավիչ Սիրված հայ դերասանն հայրիկ դարձավ Ամբողջությամբ մերկ Էմիլի Ռատակովսկին՝ ֆիլմի նկարահանումների ժամանակ (լուսանկարներ) Էրոտիկա, որ գրավում է ոչ միայն տղամարդկանց, այլ նաև կանանց (լուսանկարներ) Քաղցկեղ առաջացնող 8 մթերք. Ուռուցքաբանները կոչ են անում դրանք չօգտագործել Միշոյի գեղեցկուհի կինը լողազգեստով լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով իր ողջ սեքսուալ հմայքը (ֆոտո) 10 կանոն տղամարդուն խելքահան անելու համար Լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում. այդ թվում 6 ժամ ՊՆ շենքում, 4 ժամ հիվանդանոցում «Ժողովուրդ». «Ուլիս-Երևան» ծախված խաղի հետքերով. մեղադրյալներից մեկին մեկուսացրել են Հայտնի են դարձել Փասադենայում զոհված 5-ամյա Արամազդ Անդրեսյանի ծնողների ապահարզանի մանրամասները Բանան ու կաթնաշոռ, և նիհարելն ապահովված է «Հայոց բանակի» ալիևյան երազանքները Պուտինն ԱՄՆ նոր հակառուսական պատժամիջոցներն անվանել է «յուրահատուկ ցինիզմ» Զզվելի բաներ, որ մարդիկ չպետք է անեն հանրային վայրերում, բայց անում են Սաակաշվիլիի փաստաբանները կբողոքարկեն Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին որոշումը Տղան դաջվածք էր անում մեծ կրծքերով աղջկա ձեռքին, երբ հանկարծ տեղի ունեցավ անսպասելին (տեսանյութ) Ահա թե ինչու պետք է ձեր երեխային քնեցնեք երեկոյան ժամը 9-ին
Ամենաընթերցված
Աղջիկը տղամարդկանց աչքի առաջ հանում է վարտիքը (Vid... «Հուլիսի 27-ից նոր ջերմային ալիք». Գագիկ Սուրենյան... Զվարճալի և տարօրինակ միջադեպ Վարդավառի ժամանակ ․․․ Վերջին շաբաթների ընթացքում մենք հնարավորինս օպերատ... «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագիրը հն... Հուլիսի 30-ին` կայանալու է «Ազգային Տարազ» գեղեցկո... «Կարողա էս ձեր համար բեռնատար ա». 12 համարի երթուղ... Ո՞րքանով է օրինական մահացած անձանց դիահերձարան տեղ... Բաց նամակ շտապ օգնության ծառայության պետ` Թագուհի ... Ծիրան սուպերմարկետի վրա զինված հարձակման հետևում կ... Գագիկ Սուրենյանի անսպասելի հայտարարությունը. այսօր... Մեհրիբան Ալիևայի խոլորձախառն սելֆին instagram-ում ... Պրեմիերա. Լիլու. «Պապ ջան » Մի ամբողջ հատված նվիրել էին «Նեսեսիթի ֆորտում» ֆրա... Ադրբեջանը չի հետևում jus in bello-ի կանոններին Լավ մինչև ե՞րբ պիտի զոհեր և վիրավորներ ունենանք Դոնալդ Թրամփի վարկանիշը հերթական հակառեկորդն է սահ... Մեծ քաղաքը, բարձր շենքերից բացի, նաև ստորգետնյա ջր... Մենք թիմով ջանք ու եռանդ չենք խնայելու Երևան քաղաք... Ես խոստացել էի, որ չեմ հեռանում Արտաշատից. Արգամ Ա...
website by Sargssyan
15
Փակել X