Երեւանում վարորդը Mercedes-ով մխրճվել է խանութի մեջ (ֆոտո)
ՀասարակությունԵրեւանում, այսօր՝ հուլիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 06։00-ի սահմաններում Mercedes մակնիշի 64 AA 600 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էրեբունի վարչական շրջանում՝ Վ. Աճեմյան փողոցի 18/2 հասցեի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մխրճվել խանութի մեջ՝ ամբողջովին փլուզելով խանութի ցուցափեղկն ու պատուհանը։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան, վարորդը եղել է Երեւանի բնակիչ Կարեն Ս.-ն, իսկ խանութի սեփականատերն է Գեղամ Հ.-ն: