Ալավերդու մանկապարտեզի դաստիարակչուհու անզգուշության պատճառով 3-ամյա երեխան խեղդվել է Դեբեդ գետում 1in.am
Հասարակություն1in.am-ը գրում է. Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է Ալավերդու մանկապարտեզի դաստիարակչուհի Գայանե Մալխասյանի գործի դատական քննությունը։
Ըստ մեղադրանքի՝ 49-ամյա Գայանե Մալխասյանը, աշխատելով Ալավերդու թիվ 3 մանկապարտեզում՝ որպես դաստիարակ, «պարտավոր լինելով պահպանել երեխաների կյանքը, ի պաշտոնե՝ հաստատությունում եղած ժամանակ երեխաների կյանքի ու առողջության համար կրելով անձնական պատասխանատվություն, պարտավոր լինելով իրականացել հոգածություն և մանրազնին հսկողություն իրեն վստահված երեխաների նկատմամբ, ցուցաբերել է հանցավոր անգործություն և անփութություն»։
2017 թվականի փետրվարի 14-ին, ժամը 9-ն անց 30-ի սահմաններում Գայանեն մանկապարտեզի տնօրենի հանձնարարությամբ կամավոր ստանձնել է նախադպրոցական ուսումնական հաստատությունում գտնվելու ընթացքում մանկահասակ՝ 2013 թվականի ապրիլի 6-ին ծնված Ռոբերտ Դ.-ի նկատմամբ հոգածություն և հսկողություն իրականացնելու պարտականությունը։ Սակայն դաստիարակչուհին, դրսևորելով «անկարգապահություն և անշրջահայացություն»՝ անուշադրության է մատնել երեխային, ինչի արդյունքում երեքամյա երեխան դուրս է եկել մանկապարտեզի շենքից, ապա դուրս է եկել նաև մանկապարտեզի տարածքից, գնացել է մանկապարտեզից շուրջ 300 մետր հեռավորությամբ հոսող Դեբեդ գետի ափը և բերանքսիվայր ընկել է գետը։ Երեխայի դին հայտնաբերվել է Դեբեդի ափին նույն օրը՝ ժամը 10-ն անց 30-ի սահմաններում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: