Ծեծկռտուք Վայոց Ձորում. մասնակիցների մեջ կա զինծառայող եւ քոլեջի ուսանող
ՀասարակությունՎայոց Ձորի մարզում հուլիսի 13-ին ծեծկռտուք է տեղի ունեցել:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը ժամը 21:30-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի Երեւանյան խճուղու թիվ 7 հասցեում գտնվող «Նորավան» հացատան բակում մի խումբ անձանց միջեւ վիճաբանություն եւ ծեկռտուք է տեղի ունեցել:
Պարզվել է, որ ծեծկռտուքին մասնակցել են Վայքի բնակիչներ 30-ամյա Էդգար Ն.-ն, 21-ամյա Ալբերտ Խ.-ն, Արենի գյուղի բնակիչներ 21-ամյա Տիգրան Մ.-ն եւ 16-ամյա Էրիկ Ղ.-ն: Բոլորն էլ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները հայտնաբերել են Ալբետ Խ.-ին, Տիգրան Մ.-ին եւ Էրիկ Ղ.-ին, իսկ Էդգար Ն.-ին որոնում են: Ծեծռտուքին մասնակցած եւ որոնվող Էդգար Ն.-ն ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող է, իսկ Էրիկ Ղ-ն սովորում է Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի քոլեջի 2-րդ կուրսում:
Վիճաբանության եւ ծեծկռտուքի պատճառը եղել է անձնական հարցերի շուրջ առաջացած խնդիրները: