ԵԱՀԿ Մինսկի խումբն օբյեկտիվ է գնահատել իրադրությունը շփման գծում. փորձագետ
Ուշադրության կենտրոնումԵԱՀԿ Մինսկի խումբը բավական օբյեկտիվ է գնահատել իրավիճակը շփման գծում, ինչը տարատեսակ չարաշահումների պատճառ է դարձել։ Այս մասին հուլիսի 13-ին լրագրողներին ասաց Հայաստանում Արցախի Հանրապետության ներկայացուցչության մշտական խորհրդական, փորձագետ Գառնիկ Իսագուլյանը։
Նրա խոսքով՝ այս հակամարտության լուծման համար շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանումը ոչ թե նախապայման, այլ պարտադիր պայման պետք է հանդիսանա։
«Առանց դրա հնարավոր չէ։ Բայց, անկախ ամեն ինչից, ագրեսիա կլինի, քանի որ ադրբեջանական կողմը հնարավոր ամեն ինչ անում է՝ բանակցային գործընթացից առաջ օրակարգը փոխելու համար»,- հստակեցրեց Իսգաուլյանը։
Դրա հետ մեկտեղ՝ Բրյուսելում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների վերջին հանդիպումը Իսագուլյանը, անկախ արդյունքներից, շատ կարեւոր է համարում։