Սկանդալ Բաքվում. ոստիկանները թույլ չեն տվել «Ղարաբաղի» խաղին պարզել հակահայկական ցուցապաստառ
ՔաղաքականությունԱդրբեջանում ֆուտբոլասերների «Իմարեթ» շարժման անդամները ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման փուլի «Ղարաբաղ»-«Սամտրեդիա» հանդիպման ժամանակ ցանկացել են պարզել հակահայկական ցուցապաստառ ի հիշատակ հուլիսի 4-ին Ֆիզուլիի շրջանի Ալխանլու գյուղում զոհված Զահրա Գուլիևայի:
Իրավապահները թույլ չեն տվել ֆանատներին իրականացնել ակցիան, որից հետո քաշքշուկ է սկսվել: Ի նշան բողոքի շարժման անդամներն ինչպես նաև բազմաթիվ այլ երկրպագուներ լքել են մարզադաշտը: Տեղի ունեցածը մեծ աղմուկ է բարձրացրել Բաքվում:
Հիշեցնենք, որ այս մրցավեճում «Ղարաբաղը» 5:0 հաշվով հաղթել է Վրաստանի չեմպիոն «Սամտրեդիային»