Հրաժեշտ տուր ամառվա տապին այդ տհաճ քրտնահոտին (տեսանյութ)
TVՄեր մարմնի ողջ մակերեսը ծածկված է քրտնագեղձերով, որոնց թիվը 2-5 միլիոնի է հասնում: Դրանք մարմնին անհրաժեշտ խոնավությամբ ապահովելու համար են: Ընդ որում, այդ խոնավությունը ընդամենը 1%-ն է, որ դուրս է մղվում թևատակերից, ու հենց թևատակերն էլ այդ խոնավության կարիքը ամենաքիչն են զգում: Այն չի յուրացվում օրգանիզմի կողմից, մնում է մաշկի վրա` առաջացնելով տհաճ քրտնահոտ: Սակայն, քրտինքն ինքնին հոտ չունի, այն 99%-ով ջուր է, իսկ 1% -ը տարբեր օրգանական և ոչ օրգանական նյութերն են լուծված ջրի մեջ: Տհաճ հոտի պատճառը բակտերիաներն են, որոնք զարգանում են բարենպաստ պայմաների առկայությամբ: Այն կարող է կապված լինել անձի հոգեբանական վիճակի, դաշտանային ցիկլի և ապրելակերպի հետ: Հայտնի է, որ ավելի սուր կերակրատեսակներ օգտագործող մարդկանց հոտն էլ յուրօրինակ ու սուր է: Ձեզ ենք առաջարկում դիտել տեսանյութը, որում ներկայացվում են քրտնահոտի վերացման արդյունավետ տարբերկներ։