Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի Երևանից Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Արման Ծառուկյանին սպառնում է տուգանք եւ որակազրկում Հայաստանը պարտվելու է. Իլհամ Ալիև Գազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են


Ադրբեջանական լրատվամիջոցներում գերի հայերի մասին հրապարակումները սեւ PR-ի տարր են. Արմեն Կապրիելյան

Քաղաքականություն

Ադրբեջանական մամուլում հայ ներկալված գերիին նվիրված հոդվածը կարող էր նրա ճակատագրի նկատմամբ դրա հեղինակի «մտահոգության» հետ կապված ուրախալի զգացմունքներ առաջացնել, եթե մարդասիրական տարրի վերաբերյալ լուրջ կասկածները չլինեին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը՝ մեկնաբանելով գերի ընկած Զավեն Կարապետյանի վերաբերյալ ադրբեջանական մամուլում հրապարակումները:

«Ծանոթանալով հոդվածի բովանդակությանը՝ նկատեմ, որ չնայած դրա հեղինակը կամ հեղինակները փորձում են իբր թե զերծ մնալ քաղաքական ենթատեքստից, ինչի մասին իրենք են առանց վարանելու բարձրաձայնում՝ Հայաստանին Կարապետյանի պիտանի չլինելու վերաբերյալ հայտարարություններում, ամեն դեպքում հոդվածից սեւ փիարի հոտ է գալիս:

Ադրբեջանական մամուլում հայ ներկալված գերիին նվիրված հոդվածը կարող էր նրա ճակատագրի նկատմամբ դրա հեղինակի «մտահոգության» հետ կապված ուրախալի զգացմունքներ առաջացնել, եթե մարդասիրական տարրի վերաբերյալ լուրջ կասկածները չլինեին:

Ինձ՝ որպես իրազեկ մարդու, չի զարմացնում Զավեն Կարապետյանի վերաբերյալ նման հոդվածի հրապարակումը: Փոխարենն ինձ պարզապես ոչ միան զարմացնում է, այլ զուտ մարդկայնորեն զայրացնում է ադրբեջանական մամուլում ճշմարտությամբ ու մարդասիրությամբ լեցուն հոդվածների լիակատար բացակայությունը, երբ պարզվեց, որ այդ երկրի իշխանությունները ուղիղ մեկ ու կես տարի՝ 2009 թվականի մայիսից մինչեւ 2010 թվականի սեպտեմբեր թաքցրել են, որ պահում են խաղաղ բնակիչ Արթուր Բադալյանին: Վերջինն այդ ընթացքում հոգեկան խանգարում է ստացել եւ ֆիզիկապես կտտանքների ենթարկվել: 2014 թվականի իրադարձությունները, երբ խաղաղ բնակիչ, 77-ամյա ծերունի Մամիկոն Խոջոյանը ավելի քան մեկ ամիս գերի մնաց Ադրբեջանում եւ մեր ջանքերի շնորհիվ հայրենիք վերադառնալուց կարճ ժամանակ անց մահացավ հենց գերության ընթացքում անմարդկային վերաբերմունքի հետեւանքով: Եվ նույն՝ 2014 թվականին, երբ խաղաղ բնակիչ Կարեն Պետրոսյանը գազանաբար սպանվեց գերի ընկնելու հենց հաջորդ օրը:

Կարող եմ այսպիսի բազմաթիվ դեպքեր նշել` կոնկրետ ամսաթվերով, անուններով եւ իրադարձությունների մանրամասն վերլուծությամբ: Ձեզ այս ամենի թվարկումից հետո տարօրինակ չի՞ թվում, որ այդ պարբերականը հանկարծ հետաքրքրվեց Զավեն Կարապետյանի ճակատագրով` այդքան պերճախոս նկարագրելով հայկական իրողությունների  «սարսափները» եւ ադրբեջանական գերության «հմայքները»: Սակայն պարոնայք ադրբեջանցի փիար անողները մեկ մանրուք հաշվի չեն առել` չէ՞ որ մենք գիտենք, թե ինչ է տեղի ունենում այն լրատվամիջոցների հետ, որոնք Ադրբեջանում ճշմարտությունն են գրում: Իմ կողմից հիշատակված Կարեն Պետրոսյանի դեպքում Ադրբեջանում բոլոր մակարդակներով հիստերիա էին բարձրացրել իբր հայ դիվերսանտի բռնելու մասին` ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, որպեսզի գոնե ինչ-որ ձեւով արդարացնեն իրենց ռազմիկների վայրագությունները, որոնք լինչի էին ենթարկել մահացու վախեցած հայ խաղաղ հովիվին: Բայց չէ՞ որ կադրեր կան, որ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ներկայացուչության աշխատակիցը նկարահանել է ադրբեջանական կողմ Կարենի անցնելուց անմիջապես հետո, որոնք դիտելով գիտակից եւ ոչ մի մարդ չի համաձայնվի հարեւան երկրի իշխանությունների պաշտոնական վարկածի հետ: Այս կադրերը միանգամայն հասկանալի պատճառներով եթերում են մնացել ընդամենը մի քանի ժամ, իսկ «Ազատության» ադրբեջանական գրասենյակի հետագա ճակատագրին, կարծում եմ, ծանոթ եք: Ի դեպ, որքանով կարող եմ դատել ըստ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումների,  նախապես ադրբեջանցիները փորձել են Զավեն Կարապետյանին էլ հանրությանը ներկայացնել որպես հայ դիվերսանտ, սակայն նկատի ունենալով նրա հոգեկան վիճակը` հավանաբար այս մտքից հրաժարվել են, եւ հիմա փորձում են նրան որպես «ոչ պիտանի խղճուկ» ներկայացնել, որին կարող են կերակրել միայն ադրբեջանական «մարդասեր» իշխանությունները: Տեղին է հիշել ռուս մեծագույն բանաստեղծ Միխայիլ Լերմոնտովի անմահ բառերը` այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ:

Սակայն էությունից չշեղվելու համար ես հոդվածի հեղինակին կամ հեղինակներին, ինչպես նաեւ նրանց գաղափարական ոգեշնչողներին խորհուրդ կտայի իրենց քիթը չմտցնել այն գործերի մեջ, որոնցից նվազագույն պատկերացում չունեն: Ամբողջ գործընթացը` սկզբից միչեւ վերջ կարգավորվում է Ժնեւյան իրավունքով, իսկ հակամարտության կողմերի բանակցությունները եւ մտադրությունները ներկալված քաղաքացիների հայրենադարձության վերաբերյալ մինչ օրս չեն նախատեսում տվյալ գործընթացքում մամուլի ներկայացուցիչների ներգրավվածություն: Անձամբ ինձ համար հասկանալի է որոշ գրչակների մղումը օբյեկտիվ պատճառներով առաջացած տեղեկատվական վակուումը լրացնել ստի հերթական չափաքանակով, սակայն համաձայնվեք, որ լրագրողի կոչումը դա չէ»,- հայտարարել է Արմեն Կապրիելյանը:

ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի ԵրևանիցՔաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԱրման Ծառուկյանին սպառնում է տուգանք եւ որակազրկում Հայաստանը պարտվելու է. Իլհամ ԱլիևԳազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ծեծ`թիվ 92 դպրոցում. երեխաներից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Վթար Դիլիջանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Փաշինյանի նոր վախերը․ մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարները կանգնեցնում են Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Իսրայելն Ադրբեջանի տարածքի՞ց է հարվածել Իրանին Երթևեկությունը կաթվածահար է արվածՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ցուցակը Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ ԼուսանկարներՄեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերովԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Բեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում
Ամենադիտված