Հայուհու կատարմամբ Despacito երգի cover տարբերակն իսկական հիթ է դարձել համացանցում (տեսանյութ)
TVԱյս ամռան ամենահիթային երգը միանշանակ Լուիս Ֆոնսիի Despacito-ն է, որը հնչում է աշխարհի ցանկացած կետում։ Հայտնի երգի բազում cover-ներ կան։ Այն իսկական հիթ է դարձել նաև Հայաստանում: Օրերս Despacito-ի իր cover տարբերակն է ներկայացրել Ելենա Երեւանը։ Նա Հյուսիսային պողոտայում տեսահոլովակ է նկարահանել, որն արագորեն տարածվել է համացանցում։ Հայուհու կատարումը պակաս հիթային չէ. այն հրապարակվել է սոցցանցերի ամենատարբեր էջերում՝ արժանանալով բազում հավանությունների եւ մեկնաբանությունների։