Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի Երևանից Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Արման Ծառուկյանին սպառնում է տուգանք եւ որակազրկում Հայաստանը պարտվելու է. Իլհամ Ալիև Գազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են


Գալուստ Սահակյանի որդին զեկուցել է Սերժ Սարգսյանին (Ֆոտո)

Քաղաքականություն

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն այսօր զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների, ակնկալվող արդյունքների, ընթացիկ ծրագրերի եւ առկա խնդիրների լուծման հնարավորությունների մասին։

Արման Սահակյանը Նախագահին տեղեկացրել է Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրում ընդգրկված ընկերություններ նոր ներդրումների ներգրավման, ընկերությունների վերազինման եւ դրա շնորհիվ արդյունավետության բարձրացման հնարավորությունների, ինչպես նաեւ պետական գույքի կառավարման ոլորտում առկա այլ խնդիրների մասին: Հանրապետության Նախագահը կարեւորել է մասնավորեցվող մասնագիտացած ընկերությունների պրոֆիլային ուղղվածության, աշխատակազմերի նկատմամբ սոցիալական պարտավորությունների պահպանման խնդիրները, ինչպես նաեւ պետական գույքի վաճառքի գործընթացում նոր, առավել արդյունավետ մեթոդների եւ գործիքների կիրառումը:

Այս համատեքստում ՊԳԿ վարչության պետ Սահակյանը զեկուցել է նաեւ պետական բաժնեմասով ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերի, տարեկան կտրվածքով իրականացվող ֆինանսատնտեսական մոնիթորինգի ընդհանուր արդյունքների մասին: Հանրապետության Նախագահը կարեւորել է այդ ընկերությունների կողմից գործարար ծրագրերի մշակման հստակ որակական չափորոշիչների ներդնումը ու դրանց իրականացման արդյունավետության գնահատումը՝ պետական կառավարման համապատասխան մարմինների հետ համատեղ աշխատանքի արդյունքում:

Այս կապակցությամբ նաեւ հանձնարարվել է կառավարությանը ֆինանսատնտեսական մոնիթորինգի արդյունքների համալիր վերլուծություն իրականացնել՝ ուսումնասիրելով առանձին առեւտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի ցուցանիշներն ու դրանց գործունեության բարելավման ուղղությամբ ձեռնարկվող միջոցների համարժեքությունը: Հանձնարարվել է նաեւ արագացնել այդ կազմակերպությունների ծրագրային ցուցանիշների կատարման ընթացքի նկատմամբ հսկողության իրականացման եւ գործունեության թափանցիկության ապահովման, ինչպես նաեւ դրանց գործադիր մարմինների գործունեության գնահատման հստակ մեխանիզմների մշակումն ու ներդնումը:

Կառույցի ղեկավարն անդրադարձել է սոցիալական կարեւոր նշանակություն ունեցող՝ հանրակացարանային տարածքների սեփականաշնորհման եւ նվիրատվության գործընթացներն ավարտին հասցնելու հարցին: Նախագահը հանձնարարել է այն պահել մշտական հսկողության տակ, պատշաճ ուշադրություն հատկացնել վարչարարության պարզեցմանը, ընթացակարգերի դյուրացմանը, բնակչության կողմից բարձրացվող մյուս հարցերին:

Արման Սահակյանը ներկայացրել է նաեւ պետական անշարժ գույքի օգտագործման ոլորտում մասնավորեցումից, օտարումից, վարձակալությունից գոյացող եւ պետական բյուջե վճարվող ֆինանսական մուտքերի դինամիկան ըստ տարիների, ինչպես նաեւ պետական սեփականություն համարվող անշարժ գույքի հաշվառման եւ գրանցամատյանի վարման ոլորտում իրականացվող աշխատանքները։ Հանրապետության Նախագահը հանձնարարել է ոլորտում էապես մեծացնել արդիական տեխնոլոգիաների կիրառումը, կատարելագործել հաշվառման էլեկտրոնային շտեմարանները:

Վարչության պետը Հանրապետության Նախագահին զեկուցել է նաեւ պայմանագրային պարտավորությունների վերահսկողության եւ ըստ այդմ՝ ընթացիկ արդյունքների մասին: Հանձնարարվել է արդարադատության նախարարության հետ համատեղ ուսումնասիրել սնանկության վարույթի շրջանակներում պետական սեփականություն հանդիսացող գույքի իրացման հետ կապված խնդիրները՝ պարտավորությունների բավարարման արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված համապատասխան իրավական կարգավորումներ մշակելով:

Հանրապետության Նախագահը հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները նախատեսված ծրագրերը սահմանված ժամկետում ավարտելու համար՝ ընդգծելով, որ դրանք կարեւոր նշանակություն ունեն ինչպես պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման, այնպես էլ ներդրումների խթանման միջոցով տնտեսության աշխուժացմանը նպաստելու առումով:

Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի ԵրևանիցՔաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԱրման Ծառուկյանին սպառնում է տուգանք եւ որակազրկում Հայաստանը պարտվելու է. Իլհամ ԱլիևԳազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ծեծ`թիվ 92 դպրոցում. երեխաներից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Վթար Դիլիջանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Փաշինյանի նոր վախերը․ մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարները կանգնեցնում են Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Իսրայելն Ադրբեջանի տարածքի՞ց է հարվածել Իրանին Երթևեկությունը կաթվածահար է արվածՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ցուցակը Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ ԼուսանկարներՄեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերովԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Բեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը
Ամենադիտված