Շփման գծում սադրանքները Հայաստանի հետ պատերազմի նախապատրաստություններ չեն. քաղաքագետ
ՔաղաքականությունԱդրբեջանի կողմից շման գծում մշտապես սադրանքներ են տեղի ունենում, սակայն դա պատերազմի նախապատրաստություն չէ։ Այս մասին հուլիսի 7-ին լրագրողներին ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ «Երբ մարդիկ պատերազմի են պատրաստվում, նրանց հանկարծակիության գործոն է անհրաժեշտ։ Իսկ դրա համար մինչեւ ռազմական գործողությունները սկսվելը սահմանին պետք է ամեն ինչ հանգիստ լինի»,-հստակեցրեց Իսկանդարյանը։
Քաղաքագետի կարծիքով՝ հաշվի առնելով տարածաշրջանում անվտանգության հետ կապված իրավիճակը եւ քաղաքական իրադրությունն ընդհանուր առմամբ, վերջին սրումն անսպասելի չէր։
«Կանխատեսելի էր, որ վաղ թե ուշ նման իրավիճակ կլինի։ Ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ ձեռնարկում է նման քայլեր՝ ինչպես գնդակոծությունները եւ դիվերսիոն հարձակումները։ Եվ նրանք չեն դադարի այնքան, քանի դեռ համակարտության քաղաքական լուծման համար միջոցները բավարար չեն»,-նշեց քաղաքագետը։
Փորձագետի խոսքով՝ հակամարտության լարվածության սրացման համար մի քանի պատճառ կա։ Դրանցից մեկը հետաքննության մեխանիզմների ներդրմանը խոչընդոտելն է, քանի որ նրանք տվյալ հարցի քաղաքական լուծումն ունեն, ինչը ենթադրում է շփման գծում լարվածության պահպանում։
«Ոչինչ չի փոխվել։ Անկախ նրանից, դա վերաբերում է միջազգային իրադարձություններին թե ներքին խնդիրներին, Ադրբեջանը կշարունակի նման միջոցներով գործել։ Այնպես որ, ցավոք, դա կշարունակվի նաեւ այսուհետ»,-ընդգծեց Կովկասի ինստիտուտի տնօրենը։