«Գուցե փետուրով գրիչներով է արվել թարգմանությունը, դրա համար է արժեքը բարձր». Իվետա Տոնոյանը՝ Լևոն Յոլյանին
ՔաղաքականությունPast.am-ը գրում է.
Ազգային ժողովում այսօր քննարկվում է Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունը:
Past.am-ի փոխանցմամբ՝ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Իվետա Տոնոյանը հետևյալ հարցը տվեց ՎՊ նախագահ Լևոն Յոլյանին.
«Երեկ, երբ դուք ելույթ էիք ունենում 2016թ. պետական բյուջեի կատարողականի շրջանակներում, հայտարարեցիք, որ տարին առանց աղմկահարույց բացահայտումների է եղել։ Նայելով հաշվետվությունը` կարդացի, որ ավելի քան 217 մլն դրամ է ծախսել մի գերատեսչություն` 25 էջ թարգմանության համար։ Ես հասկանում եմ, որ միգուցե փետուրով գրիչներով է արվել թարգմանությունը, դրա համար է արժեքը այդքան բարձր, սակայն որքանո՞վ է դա նորմալ»:
Լևոն Յոլյանը պատասխանեց.
«Այս ամբիոնից ավելի լուրջ խնդիրներ ու երևութական հարցեր պետք է բարձրացվեն»: