ՆԱՏՕ-ն իր գործընկերներին երբեք ոչինչ չի պարտադրում. Հայաստանում Գերմանիայի դեսպան
ՔաղաքականությունՀայաստանի հետ ՆԱՏՕ-ի համագործակցությունը շատ թափանցիկ է։ Այս մասին հուլիսի 5-ին հայտարարեց Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը՝ «ՆԱՏՕ-ն՝ Վարշավայից Բրյուսել. բարեփոխումներ Հայաստանի անվտանգության ոլորտում» թեմայով միջազգային համաժողովում ունեցած ելույթում։
Խոսելով ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մասին՝ դեսպանն ընդգծեց. «Մենք առաջարկում ենք, մենք երբեք ոչինչ չենք պարտադրում մեր գործընկերներին։ Հայաստանի հետ մեր համագործակցությունը շատ թափանցիկ է»։
Դիվանագետի խոսքով՝ այդ համագործակցության որոշ տարրեր առնչվում են Հայաստանում մոդեռնիզացմանն ու բարեփոխումներին։ «Մենք օժանդակում ենք Հայաստանում պաշտպանական կրթության զարգացման հայեցակարգին»,-հավելեց Մաթիաս Քիսլերը։