Բակո Սահակյանն օրենքներ է ստորագրել. Այդ թվում Զորահավաքի մասին օրենքի փոփոխությունները
Ուշադրության կենտրոնումԱրցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հուլիսի 5-ին, օրենքներ է ստորագրել:
Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ստորագրվել են, մասնավորապես, հետեւյալ օրենքները.
- «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»¸
- «Զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,
- «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին»: