Ավստրիացի էքստրեմալը նկարահանել է պարապլանով ցատկելու սարսափելի անհաջող փորձը. տեսանյութ
Ուշադրության կենտրոնումԱվստրիացի էքստրեմալը տեսանյութ է նկարահանել և ցուցադրել, թե ինչպես է պարապլանով անհաջող ցատկի փորձ կատարել:
Liveleak.com-ի հաղորդմամբ, այս միջադեպը տեղի է ունեցել հունիսի 14-ին՝ ավստրիական Քյոսեն կոմունայի մոտակայքում: Պարապլանով ցատկով տղամարդուն խանգարել են պարանները, ինչի հետևանքով էլ նրա պարաշյուտը չի բացվել: Արդյունքում՝ տղամարդը մեջքով ընկել է անտառի մեջ` գետնին , սակայն ծառերը մեղմել են անկումը և լուրջ հետևանքներ չեն առաջացել:
Տղամարդը հոսպիտալացվել է և վեց օր պառկել հիվանդանոցում. նրան որևէ վիրահատություն չի պահանջվել: Էքստրեմալը խորհուրդ է տալիս կրկնել այդ փորձը:
Անի Գևորգյան