Սլովակիայում գերմանացի զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուս է շրջվել. կա 30 վիրավոր
Ուշադրության կենտրոնումՍլովակիայի արևմուտքում՝ Տրնավա քաղաք տանող ավտոճանապարհին, Գերմանիայից զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուս է շրջվել: Այս մասին հայտնում է RBC-ն: Դեպքի վայր է շտապ ժամանել փրկարարական ուղղաթիռն ու մի քանի շտապօգնության բրիգադներ: Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը կորցրել է ղեկի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու շրջվել: Ավտոբուսում գտնվել է 52 զբոսաշրջիկ, որոնցից 30-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Հայտնի է, որ նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ինը՝ ծանր