Հուլիսի 30-ին` կայանալու է «Ազգային Տարազ» գեղեցկության մրցույթ
Blogէմիլ Մարկոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Սիրելի և հարգելի ընկերներ
Մեծ սիրով տեղեկացնում եմ բոլորին, որ սույն թվականի հուլիսի 30-ին` կայանալու է <<ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԶ>> գեղեցկության մրցույթը, որի հիմնական նպատակներից են` պահպանել և հիշեցնել մեր հասարակությանը Հայաստանի պատմամշակութային արժեքների և ժառանգությունների մասին։
Մրցույթի ընթացքում կլինեն Հայկական տարազների ցուցադրում, գեղեցիկ Հայկական տարազների ներքո երգ ու ասմունք և այս ամենը Հայկական ազգային և ժողովրդական երաժշտության ուղեկցությամբ...
Բոլոր ցանկացողներին` որոնք ունեն ազգային տարազներ կամ ցանկանում են ցուցադրել և իրենց մասնակցությունն ունենալ միջոցառմանը միջոցառմանը` լրացուցիչ տեղեկությունների համար խնդում եմ գրավոր դիմել կամ տեղեկացնել այդ մասին իմ Ֆեյսբուքյան էջում https://www.facebook.com/emil.mark.82 Էմիլ Մարկոսյան ։
Կանխավ հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը և երախտագիտությունը...
Հարգանքով` Էմիլ Մարկոսյան