Ավստրալիայում ոստիկանությունը երկու դեռահասների է ձերբակալել հակաահաբեկչական գործողության ընթացքում
ՄիջազգայինԱվստրալիայում ոստիկանությունը մեղադրանք է առաջադրել երկու դեռահասների՝ զենքի ու թմրադեղերի ապօրինի առեւտրի համար, փոխանցում է Reuters-ը։
17 ու 18 տարեկան կասկածյալները ձերբակալվել են հակաահաբեկչական գործողության ընթացքում։ Ոստիկանությունում համարում են, որ ձերբակալվածները կապակցված են հանցավոր ու ահաբեկչական տարրերի հետ։ Նրանց մեղադրանքներ են առաջադրվել 17 կետերով, այդ թվում զենքի ապօրինի առեւտրի համար։