«ԵՄ-ի հետ հարաբերություններում Հայաստանը նվազագույնը մեկ տարի առաջ է Արդբեջանից». Ա. Աշոտյան
ՔաղաքականությունԱյսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ասաց, որ ԵՄ-ի հետ հարաբերություններում Հայաստանն Ադրբեջանից մեկ քայլ առաջ է. «Այսօր, երբ ունենք նախաստորագրված համապարփակ եւ խորը համագործակցության համաձայնագիր ԵՄ-ի հետ, ակնհայտ է, որ նվազագույնը մեկ տարի առաջ ենք ընկնում Արդբեջանից, որը դեռ բանակցում է իր նոր լեգալ ֆորմատով համագործակցության համար», - նշեց Աշոտյանը՝ հավելելով, որ քաղաքական առումով ԵՄ-ի հետ հարաբերություններում Հայաստանն ունի առավելություն:
Վերջինս հորդորեց զերծ մնալ այն հայտարարություններից, որ վերջին պահին կրկին պայմանագիրը չի ստորագրվի՝ պնդելով, որ ՀՀ-ԵՄ ասոցացման պայմանագիրը ստորագրվելու է այս տարի նոյեմբերին՝ Բրյուսելում: «Զուգահեռները նախորդի հետ տեղին չեն, որովհետեւ անգամ իրավական տեսանկյունից այն մեկը նախաստորագրված չէր: Եվրոպական հանձնաժողովի նախորդ կազմը շատ ավելի կոշտ էր Արեւելյան գործընկերության տարածքում ՌԴ-ի հետ փոխգործակցության առումով», - նշեց Ա.Աշոտյանը: