ԵԽԽՎ-ում թուրք եւ ադրբեջանցի պատվիրակներով քաղաքական նոր խումբ ստեղծելու նախաձեռնությունը տապալվել է
ՔաղաքականությունԵԽԽՎ-ում այսօր Բյուրոյի նիստին թուրք եւ ադրբեջանցի պատվիրակներով քաղաքական նոր խումբ ստեղծելու նախաձեռնությունը տապալվել է: Այս մասին NEWS.am-ին ասաց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:
Հայկական պատվիրակության ղեկավարի խոսքով, նախաձեռնության հեղինակն իտալացի պատվիրակներից մեկն էր, կազմում մեծ մասամբ ճնշող թուրքեր էին ու ադրբեջանցիներ, ինչպես նաեւ սերբ Միլիցա Մարկովիչը: Նշենք, որ Մարկովիչը հայտնի է իր հակահայկական դիրքորոշմամբ:
«Ուզում էին այդ խումբը ստեղծել ինչ-որ մարդկանց այդ տանիքի ներքո հավաքելու համար, սակայն Բյուրոյում 11 դեմ, 4 կողմ ձայնով այդ նախաձեռնությունը չընդունվեց»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Որոշումը չընդունելու պատճառը երկուսն էին, ըստ Արփինե Հովհաննիսյան. հուլիսի 1-ից է այդ խումբը ստեղծված համարվում, մինչդեռ այդ ժամանակ 17 անդամներն այլ քաղաքական խմբերի անդամ էին, բացի դրանից պարզվել է, որ նոր խմբի կանոնադրությունը արտատպված է. «ԱԼԴԵ-ի կանոնադրությունն է copy paste արված» :