Ռուսաստանի ՆԳՆ-ն առաջարկում է ներգաղթյալներին Հեռավոր Արեւելք ուղարկել
ՄիջազգայինՌուսաստանի ՆԳՆ-ն առաջարկում է ներգաղթյալներին Հեռավոր Արեւելք ուղարկել։ Meduza-ի հաղորդմամբ՝ ռուսական գերատեսչությունը պատրաստել է մինչեւ 2020 թվականը միգրացիոն քաղաքականության հայեցակարգը, որտեղ նկարագրված է ներգաղթյալներին Հեռավոր Արեւելքում եւ Բայկալյան շրջանում վերաբնակեցնելու մեխանիզմի ստեղծումը։
Փաստաթղթի հեղինակների համաձայն՝ նման միջոցառումներն անհրաժեշտ են, քանի որ տվյալ շրջաններում աշխատունակ բնակչության թիվը մեծ չէ եւ ժողովրդագրական դրությունն «անբարենպաստ» է։
Բացի այդ՝ ՆԳՆ-ն առաջարկում է նաեւ բարելավել ներգաղթյալների ինտեգրմանը նպաստող ենթակառուցվածքները։ Մասնավորապես, ծրագրվում է միգրանգների համար հատուկ հեռուստաալիք բացել :