Ռուսական հակատանկային հրթիռների նոր խմբաքանակ է ուղարկվել Ադրբեջան
Ուշադրության կենտրոնումՌուսաստանը հակատանկային հրթիռների նոր խմբաքանակ է ուղարկել Ադրբեջան` Բաքվի հետ կնքված սպառազինման գործարքի շրջանակներում:
Ինչպես հայտնում է The Armenian Weekly-ն, հունիսի 24-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել` ցուցադրելով տասնյակ ինքնակառավարվող «Քրիզանթեմա-Ս» համակարգերը, որոնք իջեցվել էին ռուսական բեռնատար նավից Բաքվի կասպիցծովյան նավահանգստում:
«Քրիզանթեմա-Ս» համակարգը նախատեսված է տանկերը, զրահապատ տրանսպորտային միջոցները, ինչպես նաև օդային թիրախները հայտնաբերելու և ոչնչացնելու համար ղեկավարվող հրթիռների միջոցով: Այս համակարգերը ՌԴ Զինուժի սպառազինման կազմում է հայտնվել 2005 թվականից:
Ադրբեջանը ևս 10 նման համակարգ է ստացել 2015-ին: Ռուսաստանը Ադրբեջանին է վաճառել նաև շուրջ 5 մլրդ արժողությամբ տանկեր, հրետանային համակարգեր և այլ զենքեր` 2009-2011 թվականներին կնված պայմանագրերի համաձայն: