Ծրագրվում է «Նորք» եւ «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկաների միավորում. նախարար
ՔաղաքականությունԾրագրվում է «Նորք» եւ «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկաների միավորում: Այս մասին հունիսի 29-ին` ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը` պատասխանելով հոգեբուժական ոլորտում բարեփոխումների մասին հարցին:
Նա հավելեց, որ այս փուլում բուժանձնակազմի կրճատում նախատեսված չէ:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ պաշտոնանկ է եղել ԱՆ գլխավոր հոգեբույժ եւ «Նուբարաշեն» կլինիկայի տնօրեն Սամվել Թորոսյանը, որից հետո «Նորք» կլինիկայի տնօրեն Գագիկ Միրիջանյանը նշանակվել է «Նուբարաշեն» ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Այդ ժամանակ էլ տեղեկություն հայտնվեց, որ «Նորք» կլինիկան, հնարավոր է, փակվի կամ միավորվի «Նուբարաշեն» բժշկական կենտրոնին: