Զինված հարձակում Ջավախքում. վերցրել են գումարը եւ դիմել փախուստի
Ուշադրության կենտրոնումՋավախքի Ախալցխա շրջանի Ծնիսի գյուղում զինված անձինք ավազակային հարձակում են գործել բենզալցակայանի աշխատակիցների վրա: 20 եւ 23-ամյա երիտասարդները զենքի գործադրմամբ բենզալցակայանի աշխատակցից պահանջել են դրամարկղի գումարը եւ դիմել փախուստի:
Ավելի ուշ 23-ամյա Ա. Ս.-ն եւ 20-ամյա Ռ. Մ.-ն բերման են ենթարկվել ավազակային հարձակում գործելու կասկածանքով: Նրանք ոստիկանությունում խոստովականական ցուցմունք են տվել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: