Ահա , թե ինչու է առավոտյան ծխելն ամենավտանգավորը . գիտնականներ
Ուշադրության կենտրոնումՊենն Սթեյթի քոլեջի գիտնականները եկել այն եզրակացության, որ առավոտյան ժամերին ու հատկապես սոված փորին ծխելն ավելի բացասաբար է ազդում ու կարող է լուրջ հետևանքներ ունենալ մարդկային օրգանիզմի վրա: Նրանց կատարած հետազոտությանը մասնակցել է մոտ 7 հազար մարդ, որոնք մշտապես ծխողներ են: Փորձին մասնակցած ծխողների կեսն ուռուցքային հիվանդություններ են ունեցել: Արդյունքում պարզվել է, որ առավոտյան արթնանալուց հետո 10-30 րոպեի ընթացքում ծխախոտ ծխելը 80 տոկոսով մեծացնում է քաղցկեղի առաջացման ռիսկը:
Ըսկ վիճակագրական տվյալների, թոքերի քաղցկեղով հիվանդացման դեպքերի 90 տոկոսը նիկոտինային կախվածություն ունեցող մարդիկ են: Գիտնակնները այս ուռուցքային հիվանդության զարգացման հավանականությունը վերանելու համար խորհուրդ են տալիս պայքարել ու վերջ տալ այս վտանգավոր սովորությանը:
Իսկ րանց, ովքեր ոչ մի կերպ չեն կարողանում հրաժարվել ծխախոտից, գիտնականները խորհուրդ են տալիս գոնե առավոտյանարթնանալուց հետո չծխել:
Անի Գևորգյան